Healthy Aging Memory Club Hishoghutyan akumb

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» ուրախ է հայտարարելու «Առաքելություն Հայաստանում» առողջ ծերացման հիշողության ակումբի հանդիսավոր բացման մասին: «Առաքելություն Հայաստանի» առողջապահության ոլորտի մասնագետների հիանալի թիմը նաև վարում է «Ալցհայմերի խնամակալների օգնության ազգային թեժ գիծը»: Առողջ ծերացման հիշողության ակումբը տարեցների համար բացված երրորդ ակումբն է Հայաստանում: Մեր առաջին ակումբը բացվել է Վանաձորի «Օրրանում», երկրորդը՝Continue Reading

Alzheimers Armenia

Հայաստանն ունի արագ ծերացող բնակչություն։ Հայաստանի բնակչությունը ծերանում է կյանքի տևողության, ցածր ծնելիության և արտագաղթի բարձր մակարդակի հետևանքով։ Բնակչության 11%-ը 65 և ավելի տարեկան է, և կանխատեսվում է, որ մինչև 2030թ․ այդ թիվը կաճի մինչև 19%: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը մոտեցել է բնակչության ծերացման շեմին: Հիմնադրամը կանխատեսում է, որContinue Reading

Alzheimers World

Դեմենցիան ամբողջ աշխարհում տարեց մարդկանց հաշմանդամության և կախվածության հիմնական պատճառներից մեկն է (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2020թ․): Աշխարհում ամեն տարի տկարամտության գրեթե 10 միլիոն նոր դեպք է արձանագրվում, ինչը նշանակում է մեկ նոր դեպք՝ յուրաքանչյուր 3․2 վայրկյանում (Alzheimer’s Disease International, 2020): Մոտ 50 միլիոն մարդ տկարամտություն ունի, իսկ Ալցհայմերը դեմենցիայի ամենատարածվածContinue Reading

Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը

Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը»: «Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունների կողմից մշակված Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույցի 10 հազար օրինակ տպագրվել և տրամադրվել են ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին հանրապետության շահագրգիռ կառույցներին բաշխելու նպատակով: «Ալցհայմերի խնամքContinue Reading

Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օր

22 սեպտեմբերի 2021 — Արդեն 10-ը տարի շարունակ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ` իրազեկելու հասարակությանը Ալցհայմերի հիվանդության մասին և հաղթահարելու առկա մարտահրավերները: Այս տարի Հայաստանը ևս միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան, և մեկ ամիս շարունակ կիրականացվեն տարբեր միջոցառումներ: Ի՞նչ է Ալցհայմերի հիվանդությունը: ԱյնContinue Reading

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ և «Սիլվերադո» ընկերության

30 հոկտեմբերի, 2018թ —  «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր ու նախագահ Ջեյն Մահակյանը եվ խնամատարության գծով փորձագետ, «Սիլվերադո» ընկերության ներկայացուցիչ Վիկտոր Մազմանյանը ՀՀ առողջապահության նախարարությունում հյուրընկալվել էին փոխնախարար Աննա Ավանեսյանին։ Ամերիկահայ մասնագետները ներկայացրել են այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որ կցանկանային կյանքի կոչել հայրենիքում տարեցների բուժման եվ կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։Continue Reading

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն և Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիան

Հոկտեմբերի 29, 2018 — «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն և Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիան հոկտեմբերի 29-ին Երևանում անցկացրել են գաղափարների փոխանակման ֆորում։ Մասնակիցները քննարկել են մեր երկրում տարեց մարդկանց համար գործող ծառայությունները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ծրագրերը` միտված ապագայում Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելուն:Continue Reading

26.10.2018 — Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել Ալցհայմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել Ալցհայմերի հիվանդության խնամքի մակարդակը: Այսօր աշխարհում Ալցհայմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա: Հիվանդությունն ի հայտ է գալիս 60 տարեկանից հետո՝Continue Reading