Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը»:
«Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունների կողմից մշակված Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույցի 10 հազար օրինակ տպագրվել և տրամադրվել են ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին հանրապետության շահագրգիռ կառույցներին բաշխելու նպատակով:
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր բժիշկ Ջեյն Մահակյանն ասել է. «Միայն սերտ համագործակցության արդյունքում է հնարավոր իրականացնել նշանակալի բարեփոխումներ այս հիվանդությունն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքում»:
Ուղեցույցն առաջարկում է գիտելիքներ հիվանդության մասին, այն կանխարգելիչ միջոց է խնամողների և ընտանիքի անդամների համար, որը կօգնի հիվանդության վաղ ախտորոշմանը և ճիշտ խնամք տրամադրելուն:
4 հոկտեմբերի, 2021թ.
ՀՀ առողջապահության նախարարություն