Հայաստանն ունի արագ ծերացող բնակչություն։ Հայաստանի բնակչությունը ծերանում է կյանքի տևողության, ցածր ծնելիության և արտագաղթի բարձր մակարդակի հետևանքով։ Բնակչության 11%-ը 65 և ավելի տարեկան է, և կանխատեսվում է, որ մինչև 2030թ․ այդ թիվը կաճի մինչև 19%: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը մոտեցել է բնակչության ծերացման շեմին: Հիմնադրամը կանխատեսում է, որ երկիրը շուտով կգերազանցի այդ շեմը. ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը 65 և ավելի տարեկան մարդիկ կկազմեն Հայաստանի ընդհանուր բնակչության մոտ 22-23%-ը:
Ծերացման արագ տեմպերը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն Ալցհայմերի հիվանդությամբ և դեմենցիայի այլ ձևերն ունեցող մարդկանց թվի արագ աճի:
Ալցհայմերի համաշխարհային զեկույցի գնահատականով՝ 2015թ․՝ 24․000, և մոտավորապես 26,000 մարդ՝ 2020թ․ ունի դեմենցիա: Համաձայն զեկույցի գնահատականի՝ 60 տարեկանից բարձր մարդկանց 5,75%-ը դեմենցիա ունի: