«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն և Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիան

Ալցհայմերի հայ մասնագետները քննարկել են համագործակցության ծրագրեր

Հոկտեմբերի 29, 2018 — «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն և Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիան հոկտեմբերի 29-ին Երևանում անցկացրել են գաղափարների փոխանակման ֆորում։ Մասնակիցները քննարկել են մեր երկրում տարեց մարդկանց համար գործող ծառայությունները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ծրագրերը` միտված ապագայում Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելուն: