«Ալցհայմերի խնամք Հայաստանը» ուրախ է հայտարարելու «Առաքելություն Հայաստանում» առողջ ծերացման հիշողության ակումբի հանդիսավոր բացման մասին: «Առաքելություն Հայաստանի» առողջապահության ոլորտի մասնագետների հիանալի թիմը նաև վարում է «Ալցհայմերի խնամակալների օգնության ազգային թեժ գիծը»:
Առողջ ծերացման հիշողության ակումբը տարեցների համար բացված երրորդ ակումբն է Հայաստանում: Մեր առաջին ակումբը բացվել է Վանաձորի «Օրրանում», երկրորդը՝ Նորքի ծերանոցում և այժմ այն կգործարկվի «Առաքելություն Հայաստանում»։
Առողջ ծերացման հիշողության ակումբը հետազոտությունների վրա հիմնված ճանաչողական գործառույթների զարգացման եզակի ծրագիր է, առաջինը՝ Հայաստանում, և հաստատված Հայաստանի առողջապահության նախարարության կողմից: Բրավո՛, «Առաքելություն Հայաստանին»: