Alzheimers World

Ալցհայմերը՝ աշխարհում

Դեմենցիան ամբողջ աշխարհում տարեց մարդկանց հաշմանդամության և կախվածության հիմնական պատճառներից մեկն է (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2020թ․): Աշխարհում ամեն տարի տկարամտության գրեթե 10 միլիոն նոր դեպք է արձանագրվում, ինչը նշանակում է մեկ նոր դեպք՝ յուրաքանչյուր 3․2 վայրկյանում (Alzheimer’s Disease International, 2020): Մոտ 50 միլիոն մարդ տկարամտություն ունի, իսկ Ալցհայմերը դեմենցիայի ամենատարածված ձևն է: Եթե ​​այս քանակությամբ մարդիկ տառապում են հիվանդությամբ, ապա նրանց կյանքում առնվազն մեկ մարդ օգնում է հիվանդին, ինչը նշանակում է, որ ամեն տարի աշխարհում առնվազն 100 միլիոն մարդ առնչվում է դեմենցիայի որևէ ձևին: Այս թվերը տագնապալի են՝ հաշվի առնելով, որ այս 50 միլիոն մարդկանցից, ովքեր տառապում են դեմենցիայի ձևից, գրեթե 60%-ն ապրում է ցածր և միջին եկամտի մակարդակով երկրներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2020 թ.):

Dementia

Այս 60%, ցածր եկամուտ ունեցող հիվանդների և ընտանիքների համար բավարար օգնություն տրամադրելու կարողությունը բարդ է, երբեմն՝ անհնարին: 2018թ․ C.A.R.E. (Costs, Accountabilities, Realities, Expectations – ծախսեր, հաշվետվողականություններ, իրողություններ, սպասելիքներ) ուսումնասիրությունը (Քրիստիանսեն, 2018թ․) ամփոփում է․ «Կանխատեսվում է, որ 2030 թվականին դեմենցիա ունեցող մարդկանց ընդհանուր թիվը կհասնի 82 միլիոնի, իսկ 2050 թվականին՝ 152մլն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2020 թ.)»:

Դեմենցիայի դեպքերին և տարածվածությանը պետք է մեծ նշանակություն տալ համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների կողմից, քանի որ թվերը կտրուկ աճում են տնտեսական ռեսուրսների հետ, հատկապես՝ COVID-19-ի ժամանակ՝ կտրուկ նվազեցնելով ընտանիքների ֆինանսներն ու ռեսուրսները։