Alzheimer’s Caregiver Helpline

Խորհրդատվական օգնության հեռախոսակապ

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, «Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ 2019 թվականից հիմնել է Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների խորհրդատվական օգնության հեռախոսակապ: Շահառուներն աջակցություն կարող են ստանալ աշխատանքային օրերին ու ժամերին զանգահարելով +374 96 777 902 հեռախոսահամարին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ»։

Կապ հաստատելով մասնագետի հետ՝ շահառուները խորհրդատուից ուղղորդում և աջակցություն են ստանում ճգնաժամային իրավիճակներում՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվում են հիշողության կորուստ ունեցող անձանց խնամելիս: Գաղտնիությունը երաշխավորվում է:

Զանգահարողները տեղեկություններ են ստանում գլխուղեղի առողջության, Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ ախտանիշների վերաբերյալ, իրազեկվում Հայաստանում առկա ծրագրերի առողջապահական ոլորտի տեղի մասնագետների, տրամադրվող ծառայությունների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեն իմանալ խնդրի վերաբերյալ արտասահմանյան մասնագետների կարծիքները:

Ծրագրի շահառուները ծանոթանում են արդյունավետ հաղորդակցության ապահովման մեխանիզմներին, վարքային ռազմավարություններին և սթրեսը կառավարելու տարաբնույթ մեթոդներին ու լավագույն մոտեցումներին: