Memory Cafe Alzheimer's Care Armenia Brain Health Project Davos Alzheimer's

Այս տարվա հունիսին «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում Երեւանի մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանում բացվեց «Հիշողության սրճարան Երեւան» ժամանցի վայրը։ Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 10։30-12։00-ն, այստեղ հյուրընկալվում են հիշողության խանգարում ունեցող տարեցները, նրանց ընտանիքների անդամներն ու խնամողները. հյուրասիրությունն անվճար է։ Հիշողության սրճարանում տարեցները հետաքրքիր առօրյա ունենալու, նոր>>>>>

Alzheimer’s Caregiver Helpline

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, «Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ 2019 թվականից հիմնել է Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների խորհրդատվական օգնության հեռախոսակապ: Շահառուներն աջակցություն կարող են ստանալ աշխատանքային օրերին ու ժամերին զանգահարելով +374 96 777 902 հեռախոսահամարին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ»։ Կապ հաստատելով>>>>>

emotional support robot

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերության հետ համատեղ Նորքի տուն-ինտերնատում իրականացրել է «Նորարարական մոտեցումները՝ հիշողության կորուստ ունեցող անձանց համար» ծրագիրը: Այն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է, թե Ռոբին անունով էմոցիոնալ ռոբոտն ինչպես է գնահատում>>>>>

Alzheimer's Care Memory Club

Memory Club’s — Հիշողության ակումբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությանը նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 13-ից Օրրանի Վանաձորի գրասենյակում, իսկ հոկտեմբերի 8-ից Նորքի տուն-ինտերնատում իրականացրել է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՈւՄԲ» ուղեղի աշխատանքի խթանման կրթական ծրագիրը տարեցների համար: 2021 թվականի հոկտեմբերի 27-ից էլ համանման «Առողջ ծերացում. Հիշողության ակումբ» ակումբ անվճար գործում է նաև «Առաքելություն Հայաստան»>>>>>