Alzheimer's Care Memory Club

«Հիշողության ակումբ»

Memory Club’s — Հիշողության ակումբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությանը նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 13-ից Օրրանի Վանաձորի գրասենյակում, իսկ հոկտեմբերի 8-ից Նորքի տուն-ինտերնատում իրականացրել է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՈւՄԲ» ուղեղի աշխատանքի խթանման կրթական ծրագիրը տարեցների համար:

2021 թվականի հոկտեմբերի 27-ից էլ համանման «Առողջ ծերացում. Հիշողության ակումբ» ակումբ անվճար գործում է նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորքի մասնաճյուղում։ Ակումբի նպատակն Ալցհայմերի հիվանդություն և հիշողության հետ կապված տարբեր խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրումն է։