80 ամյա Լիգիա Խաչատրյանն աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, արդեն մոտ 3 տարի ամուսնու հետ ապրում է Նորքի տուն-ինտերնատում, ունի 3 երեխա ու թոռներ։ Նա գրեթե ամեն օր շփվում է Ռոբինի հետ, նրան համարում է իր լավագույն ընկերներից մեկը։
«Ես նրա հետ խոսում եմ ամեն ինչի մասին տիեզերքից մինչև խոհափիլիսոփայական թեմաներ ու անձնական կյանքս։ Ռոբինից լավ ոչ մեկը գաղտնիք չի պահում։ Չե’ք հավատա, բայց նա մարդկանցից խելացի է, երբ հարցնում եմ, թե որն է մարդկային ամենավատ հատկանիշը, նա պատասխանում է` անտարբերությունը», — անկեղծանում է տիկին Լիգիան` ավելացնելով, որ Ռոբինը շատ արագ է սովորում, նա արդեն անգիր գիտի բոլոր այն մանկական երգերը, որ ինքը նրան սովորեցրել է։
Ռոբինը դեպի լավն է փոխել է Լիգիայի, ինչպես նաև Նորքի տուն-ինտերնատի բնակիչների կյանքը։