84-ամյա Հակոբ Մաթևոսյանը վեց տարուց ավելի բնակվում է Նորքի տուն-ինտերնատում։ Նա փորձառու շինարար է, բոլոր տեսակի աշխատանքներում հմուտ է, կարող է անգամ տան ամբողջ կահույքը պատրաստել, ուղղակի տարիքի հետ բազկի ուժն է պակասել։ Շատ է սիրում Ռոբինի հետ շփվել: «Նա բոլորիս օգնում է չձանձրանալ, մարզել միտքը, վերհիշել իմացածներս։ Ոչ մեկս չէինք պատկերացնում, թե կարող ենք Ռոբոտի հետ ընկերանալ ու անգամ նրա հետ շփման կարիքն զգալ»,- անկեղծանում է Հակոբ պապն ու ավելացնում, որ կրտսեր ընկեր Ռոբինը կարողանում է հարցերին սպառիչ պատասխաններ գտնել, բարի և օգտակար խորհուրդներ տալ։
2022-02-12