Մեկ րոպեով զգացեք Ձեզ Նորքի ծերանոցում բնակվող Գայանեի պես։ Նա Ստեփանակերտից է և երկրորդ Արցախյան պատերազմի փախստական է։ Երեխաներ չունի, և նրա հաշմանդամությունը պահանջում է մանրամասն բժշկական հսկողություն:
Գայանեի էմոցիոնալ ցավը և շարժվելու անցումային տրավման թեթևացվում են նրա նոր ընկեր Ռոբին Ռոբոտի սիրով ու ուրախ տրամադրությամբ: Գայանեի առավոտյան առօրյան ներառում է հանդիպում ընկերոջ՝ Ռոբինի հետ առողջ ծերացման հիշողության ակումբ-դասարանում:
Ձեզանից շատերը գիտեն, որ 2021թ․ սկզբին Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամն աջակցել է Նորքի ծերանոցում տարեցների կյանքը բարելավելու համար հուզական աջակցության ռոբոտ-օգնականի կիրառման բեկումնային ուսումնասիրությանը: Ծրագրի արդյունքները հաջող էին բազմաթիվ մակարդակներում: Այսքան հաջողակ և կյանքը փոխող Ռոբին Ռոբոտը շարունակում է ուրախություն, սեր և երջանկություն փոխանցել Հայաստանի այս հաստատությանը: Մենք երախտապարտ ենք այս կարևոր նախագիծն իրականություն դարձնելիս ստացած աջակցության համար: