Memory Cafe Alzheimer's Care Armenia Brain Health Project Davos Alzheimer's

Այս տարվա հունիսին «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում Երեւանի մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանում բացվեց «Հիշողության սրճարան Երեւան» ժամանցի վայրը։ Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 10։30-12։00-ն, այստեղ հյուրընկալվում են հիշողության խանգարում ունեցող տարեցները, նրանց ընտանիքների անդամներն ու խնամողները. հյուրասիրությունն անվճար է։ Հիշողության սրճարանում տարեցները հետաքրքիր առօրյա ունենալու, նորContinue Reading

Արագածոտնի մարզ — «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը համագործակցում են՝ նպաստելու մեծահասակների առողջության բարելավմանը: Համագործակցության շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ՀՀ ողջ տարածքում կազմակերպվող ակնային զննումներին եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությանը զուգահեռ Ալցհայմերի խնամք Հայաստանը տարբեր բնակավայրերում իրականացնում է հիշողության գնահատում 40-ից բարձր տարիքի անձանցContinue Reading

Alzheimer's Care Armenia Brain Health Project Public TV Report Memory Assessment

Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդաշարը լուսաբանել է «Ալցհայմերի խնամք Հայաստանի» Առողջ ուղեղի հայկական ծրագրի մարզային այցելությունների և մարզաբնակների համար իրականացվող հիշողության անվճար հետազոտությունների մասին։ Մանրամասն՝ տեսանյութում.Continue Reading

older people dementia

«Տարեց մարդ ասելով մենք չպետք է հասկանանք անօգնական մարդ, որին պետք խնամել, հոգ տանել: Այսօր աշխարհի ուշադրությունն իրենց վրա սևեռած պետությունների ղեկավարները նույնպես տարեց կարող են համարվել. Պուտինը և էրդողանը 70-ն անց են, Բայդենն ու Թրամփը 80-ից ավելի տարիք ունեն»,- նկատում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայիContinue Reading

healthy aging

Առողջ ծերացումը ծերունական թուլամտությունից հստակ տարբերակելը դյուրին գործ չէ, այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում են աշխարհի հայտնի գիտահետազոտական ինստիտուտներն ու մասնագետները: Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի խոսքերով, դեմենցիայի ախտորոշումը մեր երկրում հաստատում են նեղ մասնագետները՝ նյարդաբաններն ու հոգեբույժները: Կլինիկական դրսևորումներն ուսումնասիրելուց և հարազատների դիտարկումներըContinue Reading

Alzheimer's Care Armenia Brain Health Second Start Mission Armenia

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորքի և Հրազդանի ցերեկային կենտրոններում արդեն մոտ 4 տարի գործում են «Բարի կարի լաբ» կարի արտադրամասերը: Միայն կենսաթոշակառուներին ներառող արտադրամասում կարում են շուրջ 10 անուն ապրանք՝ պայուսակ, գոգնոց, բռնիչ, խալաթ, շապիկ, անկողնային պարագաներ, բարձեր, սրբիչներ անգամ գլխարկներ ու քնապարկեր են մատակարարել զինվորներին: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության տնայինContinue Reading

Alzheimers Care Armenia Memory Cafe Yerevan

Հիշողության առաջին անվճար սրճարանը՝ Երևանում Հոկտեմբերից Երևանի կենտրոնում գործում է Հիշողության առաջին սրճարանը: Այն հիանալի միջոց ու վայր է տարեցների համար հավաքվելու և զբաղվելու ակտիվ մտավոր գործունեությամբ, ինչն օգնում է պահպանել այն կոգնիտիվ հմտություններն ու կարողությունները, որոնք նրանք այժմ ունեն: «Ալցհայմերի խնամք Հայաստանը» այս անվճար ծրագրով փորձել է տարեցների համարContinue Reading

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիայի հիմնադիր Միխայիլ Աղաջանովը դեռևս 20 տարի առաջ կանխատեսում էր, որ Ալցհայմերի հիվանդությունը շուտով մեր երկրի համար էլ, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ մարտահրավեր է դառնալու: Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամContinue Reading

Alzheimer's Care Armenia Elderly Radio Show

Կլինիկական հոգեբան, «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հոգեբան Սիաննա Մովսիսյանի խոսքերով, 65 տարեկան անձանց բուն թոշակի անցնելը խնդրահարույց չէ, ամեն ինչ կախված է, թե դրանից հետո անձն ինչ գործունեություն է ծավալում։ Տարեցների համար ամենակարևորը պիտանի և օգտակար լինելու զգացողությունն է։ Հասարակությունն ու ընտանիքի անդամները պետք է փորձեն աջակցել ու խրախուսել նրանց՝ 65Continue Reading

nork nursing home theater group

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորքի տուն-ինտերնատում 2019 թվականից ի վեր գործող «Տարմանի» թատերախումբը, Գառնիկ Սեյրանյանի բեմադրությամբ, առաջինը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի մոտիվներով «Մոռացված հեքիաթ»-ը, հաջորդ ներկայացումը «Խելք և բախտ» հայտնի «Տաքսի-տաքսին» էր, որը տարեց դերասանները ներկայացրել են նաև Հ.Պարոնյանի անվան թատրոնի բեմում։ Տարեցների «Տարմանի» թատերախումբն այս ամիս նորContinue Reading