older people dementia

«Տարեց մարդ ասելով մենք չպետք է հասկանանք անօգնական մարդ, որին պետք խնամել, հոգ տանել: Այսօր աշխարհի ուշադրությունն իրենց վրա սևեռած պետությունների ղեկավարները նույնպես տարեց կարող են համարվել. Պուտինը և էրդողանը 70-ն անց են, Բայդենն ու Թրամփը 80-ից ավելի տարիք ունեն»,- նկատում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի>>>>>

healthy aging

Առողջ ծերացումը ծերունական թուլամտությունից հստակ տարբերակելը դյուրին գործ չէ, այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում են աշխարհի հայտնի գիտահետազոտական ինստիտուտներն ու մասնագետները: Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի խոսքերով, դեմենցիայի ախտորոշումը մեր երկրում հաստատում են նեղ մասնագետները՝ նյարդաբաններն ու հոգեբույժները: Կլինիկական դրսևորումներն ուսումնասիրելուց և հարազատների դիտարկումները>>>>>

Alzheimer's Care Armenia Brain Health Second Start Mission Armenia

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորքի և Հրազդանի ցերեկային կենտրոններում արդեն մոտ 4 տարի գործում են «Բարի կարի լաբ» կարի արտադրամասերը: Միայն կենսաթոշակառուներին ներառող արտադրամասում կարում են շուրջ 10 անուն ապրանք՝ պայուսակ, գոգնոց, բռնիչ, խալաթ, շապիկ, անկողնային պարագաներ, բարձեր, սրբիչներ անգամ գլխարկներ ու քնապարկեր են մատակարարել զինվորներին: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության տնային>>>>>

Alzheimers Care Armenia Memory Cafe Yerevan

Հիշողության առաջին անվճար սրճարանը՝ Երևանում Հոկտեմբերից Երևանի կենտրոնում գործում է Հիշողության առաջին սրճարանը: Այն հիանալի միջոց ու վայր է տարեցների համար հավաքվելու և զբաղվելու ակտիվ մտավոր գործունեությամբ, ինչն օգնում է պահպանել այն կոգնիտիվ հմտություններն ու կարողությունները, որոնք նրանք այժմ ունեն: «Ալցհայմերի խնամք Հայաստանը» այս անվճար ծրագրով փորձել է տարեցների համար>>>>>

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիայի հիմնադիր Միխայիլ Աղաջանովը դեռևս 20 տարի առաջ կանխատեսում էր, որ Ալցհայմերի հիվանդությունը շուտով մեր երկրի համար էլ, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ մարտահրավեր է դառնալու: Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամ>>>>>

Alzheimer's Care Armenia Elderly Radio Show

Կլինիկական հոգեբան, «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հոգեբան Սիաննա Մովսիսյանի խոսքերով, 65 տարեկան անձանց բուն թոշակի անցնելը խնդրահարույց չէ, ամեն ինչ կախված է, թե դրանից հետո անձն ինչ գործունեություն է ծավալում։ Տարեցների համար ամենակարևորը պիտանի և օգտակար լինելու զգացողությունն է։ Հասարակությունն ու ընտանիքի անդամները պետք է փորձեն աջակցել ու խրախուսել նրանց՝ 65>>>>>

nork nursing home theater group

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորքի տուն-ինտերնատում 2019 թվականից ի վեր գործող «Տարմանի» թատերախումբը, Գառնիկ Սեյրանյանի բեմադրությամբ, առաջինը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի մոտիվներով «Մոռացված հեքիաթ»-ը, հաջորդ ներկայացումը «Խելք և բախտ» հայտնի «Տաքսի-տաքսին» էր, որը տարեց դերասանները ներկայացրել են նաև Հ.Պարոնյանի անվան թատրոնի բեմում։ Տարեցների «Տարմանի» թատերախումբն այս ամիս նոր>>>>>

Elderly Social Rights Armenia

«Ալցհայմերի խնամք Հայաստանի» Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում Հանրային ռադիոյի հետ մեկնարկած «Երկրորդ շնչառություն» ռադիոհաղորդման այս թողարկումը նվիրված է տարեցների սոցիալական պաշտպանությանը։ Այդ ոլորտում պետությունը խրախուսում է 65 և ավելի տարեկան անձանց զբաղվածության ապահովումը։ «Տարեցների աշխատանքային կյանքը հնարավորինս երկարեցնելը, աշխատաշուկայում նրանց մրցունակ դարձնելը նրանց կյանքի որակի վրա ազդող կարևոր գործոններ>>>>>

paliative care պալիատիվ խնամք

  «Պալիատիվ բժշկությունը, հայերենով ասում ենք ամոքիչ բուժօգնություն, քողարկում է հիմնական հիվանդության ախտանշանները և հիվանդի գանգատները, մեղմում է ցավային երևույթները, և հիվանդի կյանքի որակն ավելի լավն է դարձնում», — ասում է «Երկրորդ շնչառություն» ռադիոհաղորդման հյուր, «Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնի տնօրեն Դիանա Բեգլարյանը՝ ավելացնելով, որ պալիատիվ բուժօգնությունը նախատեսված է ինչպես քաղցկեղ,>>>>>

Second Start Elderly Radio Show

«Երկրորդ շնչառություն» ռադիոհաղորդման հերթական հյուրն է 82-ամյա տիկին Գրետան։ Տիկին Գրետան դպրոցն ավարտելուց հետո դերձակուհի է դարձել, կարել է 30 տարուց ավելի, ապա ընտանիքին օգնելու նպատակով մոտ 20 տարի ընտանեկան բիզնեսում՝ փոքր խանութում է աշխատել։ Հպարտանում է իր չորս զավակներով և թոռներով, իսկ ծոռների համար նախատեսված «Ներկիր ինքդ» ալբոմը ճակատագրական>>>>>