Առողջ ուղեղի հայկական ծրագրի մասնագետները սկսել են աշխատանքը

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» շարունակում է աշխատանք տանել Հայաստանի ամբողջ տարածքով խնամքի և բուժման ծառայությունները բարելավելու ուղղությամբ:

Առողջ ուղեղի հայկական ծրագրի մասնագետները «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ համատեղ իրականացնում են հիշողության գնահատման թեստավորում:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» Հայաստանում հիշողության կորստի վաղ հայտնաբերման նախագծում «Ալցհայմերի խնամք Հայաստանի» գործընկերներից մեկն է:

Նշենք, որ հիշողության կորստի վաղ հայտնաբերումն այդքան կարևոր է, քանի որ որքան վաղ ախտորոշվեն Ալցհայմերի հիվանդությունը և այլ դեմենցիաները, այնքան ավելի շուտ մարդիկ և նրանց ընտանիքների անդամները կարող են տեղեկատվություն, խնամք և աջակցություն ստանալ: