«Ալցհայմերի խնամք Հայաստանը» առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից մեկն է
02․06․2022թ․ ԵՐԵՎԱՆ․ «Ալցհայմերի խնամք Հայաստանը» հայտարարում է Առողջ ուղեղի հայկական ծրագրի մեկնարկը Հայաստանում։ Դրամաշնորհը տրամադրվել է Դավոսի Ալցհայմերի համագործակցությունը, որն առաջնորդում է գլոբալ աննախադեպ պայքարը հիվանդության դեմ։
Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում Հայաստանում կանցկացվեն Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ վերապատրաստումներ և հիշողության շարժական սքրինինգ ամբողջ երկրով։ Նախագծին աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ծրագրի գործընկերը Հայկական ակնաբուժության նախագիծն է։
Առողջ ուղեղի հայկական ծրագրի միջդիսցիպլինար թիմը ներառում է առաջնային խնամքի բժիշկներ, բուժքույրեր, հոգեբանների և սոցիալական աշխատողներ, որոնք դիդակտիկ և գործնական թրեյնինգներ կանցկացնեն առողջապահության մասնագետների և ընտանիքի անդամ-խնամակալների հետ՝ դեմենցիա ունեցող անձանց խնամքն ու կյանքի որակը Հայաստանում բարելավելու նպատակով։ Նախագիծը առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստումների և ուսուցման միջոցով նախատեսում է կայուն դրական ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության մակարդակը։
Բացի թիմը ղեկավարող ծերաբույժ Ջեյն Մահաքյանից՝ որպես կլինիկական խորհրդատու հանդես են գալիս նաև նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը և հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։
«Մենք ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք զարգացնելու այս բեկումնային և կայուն նախագիծը, որը կբարելավի դեմենցիա ունեցող մարդկանց խնամքը՝ նպատակ ունենալով ներառել ճանաչողական սքրինինգները որպես բժշկական օգնության չափանիշ ամբողջ Հայաստանում»,-կարծում է ծերաբույժ և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, դոկտոր Ջեյն Մահաքյանը։ Հայաստանում Ալցհայմերի հիվանդությունն ունեցողների թիվը տարեցտարի աճում է, և կազմակերպության նպատակն է ճանապարհ հարթել համակարգային փոփոխությունների համար, որոնք կբարելավեն այդ հիվանդների խնամքն ու կյանքի որակը և կօժանդակեն նրանց ընտանիքներին։
Կազմակերպությունը միացել է Դավոսի Ալցհայմերի համագործակցության առողջապահության համակարգի պատրաստվածության նախագծի մաս կազմող 12 դրամաշնորհային ծրագրերի համաշխարհային ցանցին, որի նպատակն է ամբողջ աշխարհում կատարելագործել Ալցհայմերի հիվանդություն ունեցող կամ դրա զարգացման ռիսկն ունեցող անձանց վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման և խնամքի գործում առողջապահական համակարգերի կարողությունները։
«Մենք ոգևորված ենք տեսնելու, թե ինչպես կարող է «Առողջ ուղեղի հայկական ծրագիրը դառնալ վաղ հայտնաբերման նոր ուղիներ ստեղծելու մեր ջանքերի մի մասը և անհամբեր սպասում ենք օգնելու կապել և տարածել նրանց հաջողությունները մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,-նշում է Դավոսի Ալցհայմերի համագործակցության խորհրդի հիմնադիր-նախագահ Ջորջ Վրադենբուրգը։ «Ալցհայմերի խնամք Հայաստանը» հնարավորություն կունենա լավագույն փորձի փոխանակման միջոցով ընդլայնել համագործակցությունն ամբողջ աշխարհի առողջապահության համակարգերում փոխակերպող գործողությունները խրախուսելու, գիտելիքներն ու հաջողությունները կիսելու համար նախագծված պրակտիկ միջոցառումների համայնքների և այլ ֆորումների հետ։
——————————————————————————
«Ալցհայմերի խնամք Հայաստանի» մասին
«Ալցհայմերի խնամք Հայաստանը» հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։ Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։ Նա Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների համար նախատեսված «Ես լսում եմ քեզ» գործնական ուղեցույցի հեղինակն է։