«Մարդիկ ավելի շատ լավն են, քան վատը, կյանքն իրոք ամենաթանկն է աշխարհում ու ամենափոքր բաների մեջ պետք է գտնել մեր ուրախությունը։ Շարունակում եմ անել այն, ինչն ինձ հոգեհարազատ է՝ նոր գիտելիք եմ ձեռքբերում, զբաղվում եմ ինքնակրթությամբ, իմ կյանքն անընդհատ ընթացքի մեջ է։ Կարիերայի երբեք չեմ ձգտել, մեծ ու ահռելի բարձունքների>>>>>

«Մասնագիտությամբ բուժքույր եմ, երկար տարիներ աշխատել եմ տարբեր բժշկական կենտրոններում, զբաղվել եմ տնային առողջապահական խնամքով, շուրջ 7 տարի խնամել եմ Ալցհայմերի հիվանդություն ունեցող պապիկի։ Հայաստանում մեծ աճ է գրանցվել Ալցհայմերի հիվանդության և շատ օգտակար եմ համարում պրակտիկ աշխատանք իրականցնողների փորձի փոխանակումը։ Այն բարդ աշխատանք է, սակայն երբ գիտակցում ես, որ>>>>>

«Իրականում ցանկանում էի ունենալ բանասերի մասնագիտություն, բայց հայտնվեցի Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնում։ Այնուհետև որակավորվեցի որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, որն օգնեց զարգացնելու վերլուծական մտածողությունս, աշխարհին ու մասնագիտությանս սկսեցի նայել այլ տեսանկյունից։ Սոցիալական աշխատողը պետք է ունենա շատ ճկուն մտածողություն, լինի հոգատար, իր գործին վերաբերվի մեծ պատասխանատվությամբ՝ նա>>>>>