Brain Health Armenia Dementia Screening

Հետազոտվել են Լոռու մարզի Օձուն համայնքի շուրջ 100 բնակիչ

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում Լոռու մարզի Օձուն համայնքի 40 տարեկանից բարձր շուրջ 100 բնակիչ հետազոտվել և իրազեկվել է դեմենցիա ունեցող անձանց խնամքի կազմակերպման առանձնահատկությունների մասին։

Առաջնային խնամքի բժիշկները, բուժքույրերը, հոգեբաններն ու սոցիալական աշխատողները Հայաստանի մարզերում իրականացնում են դասախոսություններ առաջին օղակի բուժաշխատողների համար` նվիրված դեմենցիային և դեմենցիա ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը։

Իրականացվող հետազոտությունների, վերապատրաստումների նպատակը Հայաստանում ապրող և դեմենցիա ունեցող անձանց խնամքն ու կյանքի որակը բարելավելն է։