Ճանապարհորդություն դեմենցիայի ախտորոշման միջով
2021թ․ Ալցհայմերի համաշխարհային զեկույցը ներառում է ավելի քան 50 էսսե աշխարհի առաջատար փորձագետներից և հաստատված է 1111 կլինիցիստների, դիմենցիայով տառապող 2325 անձանց և նրանց խնամողների ու ավելի, քան 100 Ալցհայմերի և դեմենցիայի ազգային ասոցիացիաների կողմից պատասխանած 3 հիմնական գլոբալ հարցումների արդյունքներով:
Այս զեկույցը կենտրոնանում է կարևորագույն և ժամանակին ախտորոշման հարցի վրա: Ախտորոշումը դեռևս մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում, քանի որ նրանք, ովքեր ախտորոշում են ակնկալում, հաճախ երկար են սպասում, եթե ընդհանրապես կարող են ախտորոշում ստանալ: Հասարակական խարանը, ինքնախարանը և բժիշկների կողմից խարանը նույնպես սրում են առանց այդ էլ դժվարին ճանապարհը:
Սույն զեկույցով մենք ուսումնասիրում ենք այս ախտորոշման ուղին դեմենցիայով տառապողների և խնամողների, բժիշկների, հետազոտողների և գիտնականների աչքերով, ինչպես նաև Ալցհայմերի և դեմենցիայի ասոցիացիաների միջոցով, այդ թվում՝ այն, ինչ կարող է և պետք է բարելավվի:
Զեկույցի հիմնական եզրակացություններն են.
- Աշխարհում ախտորոշված չէ դեմենցիայով անձանց 75%-ը, ինչը հավասար է 41 միլիոն մարդու։
- Կլինիկական խարանը շարունակում է մնալ ախտորոշման հիմնական խոչընդոտը․ յուրաքանչյուր երրորդը համարում է, որ ոչինչ հնարավոր չէ անել։
- Բժիշկների 90%-ը հայտնաբերել է լրացուցիչ ուշացումներ/սպասումներ՝ կապված COVID-19-ի հետ։
- Մեր հետազոտության շրջանակում բժիշկների 33%-ը կարծում է, որ ոչինչ չի կարելի անել դեմենցիայի դեմ, ուստի ինչու անհանգստանալ։
Հիմնական առաջարկությունները ներառում են.
- Առողջապահական համակարգերն ամբողջ աշխարհում պետք է ներդնեն ուղեղի առողջության ամենամյա ստուգումներ 50-ից բարձր տարիքի անձանց համար, ինչը կնպաստի բիոմարկերների գիտության էվոլյուցիային՝ ռիսկի նվազեցման ռազմավարությունները խթանելու հնարավորությամբ:
- Կառավարություններն ամբողջ աշխարհում պետք է շտապ սկսեն ավելի ճշգրիտ չափել և գրանցել ախտորոշումը: Ախտորոշման ցուցանիշների ճշգրիտ չափագրումը բուժման, խնամքի և աջակցության, առողջապահական համակարգի պատրաստվածության և խարանի դեմ պայքարի գրավականն է:
- Բնակչության գլոբալ ծերացման, բարելավված ախտորոշման, ներառյալ բիոմարկերների, և բուժման նոր դեղագործական մեթոդների արդյունքում կառավարությունները պետք է նախապատրաստվեն առողջապահական ծառայությունների պահանջարկի ցունամիին:
World Alzheimer Report 2021 (Full version, English, PDF)
World Alzheimer Report 2021 (Launch event slides, English, PDF)