Second Start Alzheimer's Care Armenia Public Radio

«Երկրորդ շնչառություն». Տաթևիկ Ստեփանյան

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» Հայաստանի Հանրային ռադիոյի հետ համատեղ մեկնարկել է նոր նախագիծ՝ «Երկրորդ շնչառություն» հաղորդաշարը։ Տարեցների համար և տարեցների մասին առաջին հայկական հաղորդաշարը ներկայացնում է առողջ ու ակտիվ լինելու, վաստակած ծերությունը վայելելու գաղտնիքները։ Այն նախատեսված է 60 և ավելի տարիք ունեցող անձանց և նրանց հարազատների համար։

Հաղորդման վարող, Առողջ ուղեղի հայկական ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանի առաջին հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Տ․ Ստեփանյանը խոսել է կարևոր մի նախաձեռնության մասին, որ խնամատար ծնողի տարիքային շեմը բարձրացնելով միայնակ տարեցները կկարողանան որդեգրել առանց ծնողական խնամքի մնացած որևէ երեխայի և այդպիսով ընտանիք ստեղծել՝ մեղմելով մենակությունն ու գոնե մեկ երեխայի ապագան լուսավոր դարձնել։