memory cafe

Արարատ Բաղդասարյան. «Հիշողության սրճարանի» այցելուն

«Ալցհայմերի խնամք Հայաստանի» նախաձեռնած Հիշողության սրճարանի բացման արարողությանը ներկա գտնվող Արարատ Բաղդասարյանը 6 տարի է, ինչ Նորքի տուն-ինտերնատում է։ Մինչ այդ նա ապրում էր Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում։ Մասնագիտությամբ բանասեր և փորձառու մանկավարժ Արարատ Բաղասարյանը շատ է ուրախացել, երբ իմացել է հիշողության սրճարանի բացման մասին։ Նա վստահ է, որ այնտեղ հետաքրքիր զրույցներ են լինելու, տարեցները հետաքրքիր ժամանակ են անցկացնելու։ Ինքն էլ կփորձի յուրաքանչյուր չորեքշաբթի հաճախել սրճարան։

«Տուն-ինտերնատում թատերական խմբակ կա, որի ռեժիսորը բացահայտեց իմ դերասանական տաղանդը։ Առաջիկայում նոր ֆիլմ ու ներկայացում է լինելու, երկուսում էլ պետք է հանդես գամ որպես դերասան։ Վերջերս տղայիս տուն էի գնացել, նրան խոստացել եմ, որ ինտերնատից կհեռանամ, կգնամ իր մոտ՝ Սարավանում ապրելու, բայց ինտերնատից հեռանալը բարդ է լինելու․ այնտեղ ընկերներ ունեմ»,- պատմում է Արարատ Բաղդասարյանը։

Ասում է՝ տղայի տուն տեղափոխվելուց հետո էլ, եթե հարմարեցնի, անպայման երբեմն այցելելու է հիշողության սրճարան։