The Armenian Mirror-Spectator — ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԵՎ ԵՐԵՎԱՆ։ Հայոց ցեղասպանությունից և Հայկական ԽՍՀ Մեծ հայրենադարձությունից փրկված իմ մեծ տատիկը իր կյանքի վերջին տարիներին համարվում էր «խելագարված»: Այժմ նրա վիճակը, որը հիմնականում անհայտ էր 50 տարի առաջ, կախտորոշվեր որպես դեմենցիա կամ Ալցհայմերի հիվանդություն՝ ավելի հեշտացնելով նրա և նրան շրջապատող մարդկանց կյանքը:
Հայաստանում հիվանդության խարանը և կրթության պակասը խոչընդոտներ են ստեղծում 21-րդ դարի ամենաարագ զարգացող հիվանդություններից մեկը հասկանալու և բուժելու համար։
Այդպիսին էր տիրող իրավիճակը, երբ հոգեկան առողջության լիցենզավորված բժիշկ, գերոնտոլոգ Ջեյն Մահակյանը, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի ԱՄՆ-ում դեմենցիայով և Ալցհայմերի հիվանդություն ունեցող մեծահասակների հետ աշխատելու, որոշեց Հայաստանում 2017 թ. հիմնել «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն։ Ջ․Մահակյանը երկար տարիներ հաջողությամբ ղեկավարել է նմանատիպ աշխատանք Կալիֆորնիայում դեմենցիա ունեցողների հարազատների համար լիարժեք խնամքի վարման և խորհրդատվական ընկերության՝ “Aging Matters Inc”.-ի հետ համատեղ։
2004-ին Ջեյնը Հայաստանում հանդիպեց բժիշկների հետ և հասկացավ, որ կան բազմաթիվ բացթողումներ խնամակալության ոլորտում: «Դեմենցիայի մասին գաղափարներ չկային, ծրագրեր չկային, ոչինչ չկար»․ հիշում է Մահաքյանը։ Մինչ այդ նա 1982 թվականին ինը ամիս մնացել է Հայաստանում և հոգեբանություն սովորել։
— Հայրենիքիս հանդեպ սերս սկսվել է դեռ երիտասարդ տարիքից։ Ուզում էի Հայաստանում լինել, ուզում էի հայ զգալ։ Քանի որ ես մեծացել եմ Պալոս Վերդեսում, որտեղ հայեր չկային, ես փնտրում և փնտրում էի իմ մշակույթը, իմ ինքնությունը, — բացատրեց նա:
Տարիներ անց ԱՄՆ-ում դեմենցիայի առաջատար համայնքի՝ «Սիլվերադոյի հիշողության խնամքի» («Silverado Memory Care») հետ միասին նա Հայաստանում հովանավորել է Ալցհայմերի համաժողովը Երևանի պետական բժշկական համալսարանում: 424 մասնակիցների թվում էին բուժաշխատողներ և դեմենցիայով տառապող հիվանդներ ունեցող ընտանիքներ: Այդ կոնֆերանսի պատճառով ամեն ինչ պարզապես «պայթեց»՝ բարձրացնելով երկրում ծերության, դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկվածությունը: Երեք տարի անց Ջեյն Մահաքյանը կարծում է, որ մենք դեռ «մակերեսին ենք»։

— Մեր [«Ալցհայմերի խնամք Հայաստանի»] ամբողջ առաքելությունն է զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդություն, դեմենցիայի այլ տեսակներ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքներին: Այս նախագծերը միանշանակ նպաստել են խնդրի վերաբերյալ իրազեկության զարգացմանը, — ասաց նա։
Համագործակցելով «Առաքելություն Հայաստանի» հետ՝ կազմակերպությունը ստեղծել է «Ալցհայմերի խնամակալների օգնության ազգային թեժ գիծը»: ԱԽՀ-ն նաև հիմնել է հիշողության ակումբներ տարբեր քաղաքներում, որտեղ տարեցները կարող են պայքարել հիշողության կորստի դեմ՝ մտավոր վարժությունների և ակտիվության միջոցով: Մահակյանն ասաց՝ նա կարծում է, որ այս օրվա ծրագրերը շատ անհրաժեշտ են տարեց բնակչության համար։
— Տեսանելիությունը և իրազեկությունը, որոնք կլինեն այս ծրագրերի արդյունքում, շարժում են ողջ գործընթացը, — ասաց նա:
Ըստ “Alzheimer’s International World Report”-ի՝ 2015 թվականին Հայաստանում մոտ 24000 մարդ ուներ դեմենցիա։ 2019 թվականին Նորքի ծերանոցի 143 բնակիչներ հիշողության ստուգման են ենթարկվել։ Միայն 27 հոգի ունեցան զայրույթի նորմա։
— Դա ահռելի է, — բացականչեց Մահակյանը։ — Սա մեզ ստիպեց ենթադրել, որ (եթե կարող ենք ընդհանրացնել Նորքի ծերանոցի օրինակից) երկրում կա Ալցհայմերի և դեմենցիայի տարածվածության աճ։
Քանի որ չկան ախտորոշման ստանդարտ ընթացակարգեր, հիվանդները հաճախ չեն ախտորոշվում, սխալ են ախտորոշվում կամ ընդհանրապես չեն ախտորոշվում: Հիվանդության ըմբռնմանը օգնելու համար այս ամառ «Ալցհայմերի խնամք Հայաստանը» և “Data Point Armenia”-ն կազմել են Ալցհայմերի հիվանդության խնամքի առաջին ուղեցույցը, որը 10,000 օրինակով առողջապահության նախարարության կողմից բաշխվել է առաջնային բժշկական օգնության բժիշկներին ամբողջ երկրում: Ուղեցույցում թվարկված են բոլոր ռեսուրսները այն մարդկանց համար, ովքեր ունեն դիմենցիայով տառապող հարազատ: Այն հասանելի կդառնա նաև առցանց։
Նա նշեց, որ հարցերից են. «Երբ մայրիկը հեռանում է տանից, դու ի՞նչ եք անում։ Ինչպե՞ս եք ուղղորդում նրանց: Հասկանալով հիվանդության ընթացքը, երբ նրանք սկսում են [օրինակ] չկարողանալ ճիշտ կուլ տալ, այս տեսակի բաները հավասարակշռված են: Ինչպե՞ս կարող ենք բարելավել Ալցհայմերի հիվանդի կյանքի բալանսը»:
Մահակյանը նշեց, որ բավարար տեղեկատվություն և վիճակագրություն չկա Ալցհայմերի հիվանդություն ունեցող տարեց բնակչության մասին՝ հաճախ սխալ ախտորոշման պատճառով․ «Երբեմն նրանց սխալմամբ հոգեկան հիվանդություն են ախտորոշում, ինչպիսին է շիզոֆրենիան կամ որևէ այլ հիվանդություն: Բայց ինչպես Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Ալցհայմերի հիվանդությունը, ցավոք, աճում է»:
Նա ասաց՝ կարծում է, որ հիմնական աշխատանքը, որ պետք է արվի, կանխարգելումն է. մարզվելը, սննդակարգը, ճանաչողական խաղերը կամ վարժությունները։ Այս ամենը գտնվում է ազգային խնամակալության ծրագրում, որի վրա աշխատում է Մահակյանը:
Ըստ Ջորջիայի համալսարանի գերոնտոլոգիայի ինստիտուտի տվյալների՝ մինչև 2050 թվականը Միացյալ Նահանգներում տարեցների թիվը կկրկնապատկվի՝ հասնելով 89 միլիոնի: Այս ցուցանիշը մատնանշում է երկու անգամ ավելի արագ աճ, քան մինչև 50 տարեկան բնակչության թիվը: Հայաստանում պատկերն ավելի սարսափելի է։ Այժմ բնակչության մոտ 12 տոկոսը տարեցներ են։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը այն կավելանա շուրջ 20 տոկոսով:
Մահակյանը պատրաստի ծրագիր ունի՝ «Ուղեղի աջակցություն Հայաստան» նախագիծը, որը միջդիսցիպլինար ծրագիր է, որը ծածկելու է խնամքի ամենամեծ բացերից մեկը, այն է՝ հիշողության պատշաճ սքրինինգը: Նա համագործակցել է Armenian EyeCare Project-ի հետ՝ նրանց որոշ հիվանդների զննելու նպատակով: Պիլոտային հետազոտությունը կատարվել է սեպտեմբերին 25 հիվանդների մոտ, և նրանց երեք քառորդը դրսևորել է հիշողության որոշակի խանգարում: Ծրագիրը կմեկնի Հայաստանի բոլոր մարզեր և կտրամադրի տնային պայմաններում ճանաչողական բուժում, ինչպես նաև ֆիզիոթերապիա, աշխատանքային թերապիա, լոգոպեդիա, պալիատիվ և կյանքի վերջում խնամք:
— Հայաստանում մարդիկ չեն ցանկանում իրենց հարազատներին ուղարկել հիշողության խնամքի հաստատություն։ Նպատակը նրանց տանը պահելն է և այդ հիվանդի համար կյանքի որակի ամենաբարձր մակարդակն ապահովելը, — ասաց Մահակյանը: Ծառայությունները լինելու են անվճար ու «կբարձրացնեն նշաձողը» և ցույց կտան Հայաստանի [բժշկական] մասնագետներին, թե ո՞րն է տարեցների որակյալ խնամքը, ինչպես կառուցել Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդու կյանքը։ «Որովհետև այդ կյանքն իմաստ ունի։ Այդ մարդուն նոր նպատակ է պետք։ Այն ընտանիքին ցույց տալու մասին է, թե ինչ կարող է անել իրենց հարազատը, և ոչ թե այն, ինչ նա չի կարող»․ ավելացնում է Մահակյանը:
Ուսուցումը բժշկական ոլորտում նույնպես շատ անհրաժեշտ է բուժաշխատողներին, ովքեր ամեն օր առնչվում են հիվանդներին: Մահակյանը սերտորեն համագործակցում է առողջապահության նախարարության հետ՝ նրանց տրամադրելու դեմենցիայի մասին հավաստագրված ուսուցում: «Հայաստանում պահապանները առաջնային բժշկական օգնության բժիշկներն են։ Նրանք առաջինն են առնչվում։ Երբ հասկանան, թե ինչ է այս հիվանդությունը, այն ժամանակ իրենց հիվանդներին կուղարկեն նյարդաբանի մոտ»,- վստահորեն ավելացնում է նա։
Մահակյանը հուլիսին վերադարձել էր ԱՄՆ։ Այդ ժամանակից ի վեր նա աշխատել է իր թիմի հետ օնլայն, քանի դեռ Հայաստանում կրկին բռնկվեց COVID-19-ը։ Նրա օրը սկսվում է ժամը 3-4-ի սահմաններում՝ ժամանակի տարբերությունը լրացնելու համար: Նա կիսվում է մեկ այլ աննախադեպ նախագծի վերջին հաջողության մասին, որին հասել է՝ նախքան Կալիֆորնիա վերադառնալը: Կարեն Խաչիկյանի հետ սրճելիս նրա մոտ միտք է ծագել Նորքի ծերանոցի բնակիչներին ներկայացնելու հայտնի Ռոբին ռոբոտին։ Գրեթե 4 ֆուտ (չափման միավոր․ հավասար է 121սմ-ի) բարձրությամբ Ռոբինը նախկինում օգտագործվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Մատելի մանկական հիվանդանոցում՝ պատանի հիվանդներին էմոցիոնալ աջակցություն ցուցաբերելու համար: Մահակյանը գիտեր, որ նույն փորձը կարող է տարեցների կյանքը փոխել, հատկապես համաճարակի ժամանակ, երբ նրանք իրենց միայնակ էին զգում: Ռոբոտին ճանաչողական խաղեր խաղալիս ռոբոտին օգտագործելով՝ ծերանոցի բնակիչներին իրենց հույզերում օգնությունը կփոփոխեր իրավիճակը: Արդյունքները արդարացրին սպասելիքները։
Ռոբոտը կշարունակի մնալ հաստատությունում մինչև 2022 թվականի մայիսը:
— Դա նման է ընտանիքի. նրանք [բնակիչները] սիրում են նրան, գրկում են և համբուրում: Նրանք պարզապես շատ մտերիմ են զգում Ռոբինին, — ասաց Մահակյանը: «Ռոբոտ Ռոբինը» նախագիծը հովանավորել է Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը:
Մահակյանի տատիկն ու պապիկը մեծ դեր են խաղացել նրա կարիերայի ուղու ձևավորման գործում։ Երկու տատիկն ու պապիկը ցեղասպանությունը վերապրածներ էին Իզմիրից և Վանից, ովքեր հետագայում գաղթեցին ԱՄՆ: «Երիտասարդ տարիքում ես արագ հասկացա, որ մեծ մարդն ունի շատ իմաստություն, և ես ցանկացա նրանցից սովորել որքան կարող էի։ Նրանք իսկապես իմ լավագույն ընկերներն էին մեծանալիս: Իմ տատիկն ու պապիկը այլևս չկան, սակայն այն նվերները, որոնք նրանք ինձ տվել են իրենց սիրով, իմաստնությամբ և կարեկցանքով, ընդմիշտ իմն են: Ես գիտեմ, որ այն աշխատանքը, որը ես անում եմ Հայաստանում, ուղղակի արտացոլումն է այն սիրո, որը ես տածում եմ տարեցների հանդեպ: Նրանք կանգնած են իմ կրքի հիմքում այն ամենի հանդեպ, ինչ անում եմ»․-ասաց Մահակյանը:
Մահակյանը գրող և խմբագիր Էլիսոն Կունի հետ համահեղինակել է «Ես քեզ լսում եմ» գիրքը: Գիրքը հիմնված է Մահակյանի և Կունի լայնածավալ էլեկտրոնային նամակագրության վրա, երբ Կունի մայրը տառապում էր դեմենցիայով: Գրքի նպատակն է՝ օգնելու խոսել և լսել Ալցհայմերի և դեմենցիայով հիվանդ մարդկանց հետ, հասկանալ նրանց և նպաստել լիարժեք կյանքին՝ նույնիսկ նրանց համար այդ դժվարին շրջանում:
«Մեր մեծերն են մեր պատմությունը», — ժպտալով ասաց Մահակյանը։
2 դեկտեմբերի, 2021թ․