Alzheimer's Disease Caregiver Guide Armenia

ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈԻԹՅԱՆ ԽՆԱՄԱՏԱՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նախաբան. Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույցը պատրաստվել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» եւ «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ որպես օգտակար եւ տեղեկատվական գործիք, որը հեշտ է ընթերցելու եւ ըմբռնելու համար, եւ նախատեսված է Հայաստանում բոլոր այն անձանց համար, որոնք խնամում են Ալցհայմերի հիվանդություն եւ դեմենցիայի այլ տեսակներ ունեցող իրենց հարազատներին: Հուսով եմ, որ այս ուղեցույցը կիրառելի կդառնա Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում եւ խնամքի հաստատություններում:

Անհիշելի ժամանակներից ծերությունն ու հիշողության կորուստը մարդկության փորձառության անբաժանելի մասն են եղել: Նախնադարյան մարդը լավ ծանոթ էր ուղեղի խանգարումների վարքային դրսեւորումներին, ինչը մենք հիմա դեմենցիա ենք անվանում: Բայց պատմության ընթացքում, երբ մարդու կյանքի տեւողությունը քառասուն տարեկանից ավելի քիչ էր, ուղեղի խանգարումների նման դրսեւորումները հազվադեպ էին պատահում: Մեր օրերում աշխարհի հիմնական մասում բնակչության զգալի հատվածը ձգտում է հասնել եւ ապրել կյանքի 80, 90 եւ 100-րդ տասնամյակներում:

Այս գլոբալ երկարակեցության հեղափոխության անցանկալի դրսեւորումներից մեկն էլ դեմենցիա ունեցող անձանց ահագնացող մասշտաբներն են: Ծերացող բնակչության պայմաններում Ալցհայմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ դրսեւորումները գերակշռող են եւ աճում են նաեւ Հայաստանում: Տեղեկատվությունն ու կրթությունն այս ուղղությամբ կարեւոր են ոչ միայն հիվանդությունների ճշգրիտ ախտորշման, այլ նաեւ պատշաճ բուժման տեսակետից:

Զավեն Ս. Խաչատուրյան, գիտությունների դոկտոր

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց խնամքի վերաբերյալ ամբողջական ուղեցույցը կարող եք կարդալ այստեղ, PDF)

Խնամատարի ուղեցույց