1
Հիշողության կորուստ
Վերջերս ստացած տեղեկատվությունը մոռանալը դեմենցիայի ամենատարածված վաղ ախտանշաններից մեկն է: Մարդն սկսում է ավելի հաճախ մոռանալ և կարճ ժամանակ անց չի կարողանում հիշել քիչ առաջ լսած տեղեկատվությունը:
Նորման
Անունները կամ հանդիպումների մասին երբեմն մոռանալը:
2
Ծանոթ առաջադրանքների կատարման դժվարություն
Դեմենցիա ունեցող մարդիկ հաճախ դժվարանում են պլանավորել կամ կատարել առօրյա գործերը: Նրանք մոռանում են ճաշի պատրաստման, հեռախոսազանգի կամ խաղ խաղալու մասին։
Նորման
Երբեմն մոռանում եք, թե ինչու եք մտել սենյակ կամ ինչ էիք նախատեսում ասել:
3
Լեզվի հետ կապված խնդիրներ
Ալցհայմերի հիվանդություն ունեցողները հաճախ մոռանում են պարզ բառերը կամ փոխարինում դրանք արտասովոր արտահայտություններով, ինչը դժվարեցնում է նրանց բանավոր կամ գրավոր խոսքը հասկանալը: Նրանք հնարավոր է չկարողանան գտնել, օրինակ, ատամի խոզանակ արտահայտությունը և դրա փոխարեն խնդրեն «իմ բերանի համար բանը»։
Նորման
Անունները կամ հանդիպումների մասին երբեմն մոռանալը:
4
Ժամանակի և տեղի նկատմամբ ապակողմնորոշում
Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդիկ կարող են մոլորվել իրենց թաղամասում, մոռանալ, թե որտեղ են և ինչպես են հասել այնտեղ և չիմանալ, թե ինչպես վերադառնալ տուն։
Նորման
Մոռանալը շաբաթվա օրը կամ այն տեղը, ուր պետք է գնային։
5
Վատ կամ նվազեցված դատողություն
Ալցհայմերի հիվանդություն ունեցողները կարող են ոչ համապատասխան հագնվել՝ տաք օրը մի քանի հագուստ կրելով կամ ցրտին՝ թեթև հանդերձանք ունենալ։ Նրանք կարող են անհեռատեսություն դրսևորել, ինչպես օրինակ, հեռուստատեսային վաճառողներին մեծ գումարներ տալը:
Նորման
Ժամանակ առ ժամանակ կասկածելի կամ վիճելի որոշում կայացնելը։
6
Վերացական մտածողության հետ կապված խնդիրներ
Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձը կարող է անսովոր դժվարություններ ունենալ բարդ մտավոր առաջադրանքներ կատարելիս, օրինակ՝ մոռանալ, թե ինչի համար են նախատեսված թվերը և ինչպես պետք է դրանք օգտագործել:
Նորման
Գումարը հաշվելիս խճճվելը:
7
Իրերի կորուստ
Ալցհայմերի հիվանդություն ունեցողը մարդը կարող է իրերը դնել անսովոր տեղերում․ արդուկը՝ սառնարանում, ձեռքի ժամացույցը՝ շաքարամանում:
Նորման
Ժամանակավորապես բանալիների կամ դրամապանակի կորուստ:
8
Տրամադրության կամ վարքի փոփոխություն
Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձը կարող է տրամադրության արագ անկումներ ունենալ՝ հանգստությունից մինչև արցունքներ և զայրույթ, առանց որևէ ակնհայտ պատճառի:
Նորման
Երբեմն տխուր կամ մռայլ լինելը։
9
Անհատականության փոփոխություններ
Դեմենցիա ունեցող մարդկանց բնավորությունը կարող է կտրուկ փոխվել: Նրանք կարող են դառնալ չափազանց շփոթված, կասկածամիտ, վախկոտ կամ ընտանիքի անդամներից կախված:
Նորման
Մարդկանց բնավորությունը տարիքի հետ որոշակիորեն փոխվում է։
10
Նախաձեռնողականության կորուստ
Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդը կարող է դառնալ շատ պասիվ՝ ժամերով նստելով հեռուստացույցի առաջ, սովորականից շատ քնել կամ չցանկանալ զբաղվել սովորական գործերով։
Նորման
Երբեմն աշխատանքից կամ սոցիալական պարտավորություններից հոգնածություն զգալը։